Լոնդոնի Ազգային պատկերասրահում կբացվի Ռեմբրանդի արվեստի վերջին տարիներին նվիրված ցուցադրություն: «Նման մեծ և նման մակարդակի ցուցադրություններ հաճախ չեն անցկացվում։ Սա առաջին ցուցադրությունն է, որը հատուկ նվիրված է Ռեմբրանդի ուշ շրջանի արվեստին։ Մենք անչափ շնորհակալ ենք բոլոր թանգարաններին, որ մասնակցել են ցուցահանդեսի նախապատրաստմանը։ Այստեղ հնարավոր կլինի տեսնել նկարչի հայտնի աշխատանքները, ինքնադիմանկարները, աստվածաշնչյան թեմաներով կտավները, քիչ հայտնի աշխատանքներ»,- ասել է պատկերասրահի տնօրեն Նիկոլաս Պենին։
Ռեմբրանդ վան Ռեյնը հոլանդացի գեղանկարիչ է, օֆորտիստ, ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին, մահացել` 1669 թվականի հոկտեմբեր 4-ին: